Այս տարվա մարտի 1-ի իրադարձությունները և դրան հաջորդած՝ ընդդիմադիր տարբեր ուժերի ներկայացուցիչների գնահատականները ևս մեկ անգամ ապացուցեցին այն իրողությունը, որՀայաստանում ընդդիմությունը միասնական ձևով հանդես գալ պարզապես չի կարող: Դա կամ ընդհանուր առմամբ մեր ազգին, հասարակությանըբնորոշ հատկանիշ է, կամ էլ ուղղակի մերընդդիմադիր ուժերը չունեն համապատասխան որակներ, և յուրաքանչյուրի համար առաջին տեղում սեփական ամբիցիաներն ու շահերն են,վերջին տեղում՝ ժողովրդի շահը:
Ի դեպ, ընդդիմության միավորվելու անկարողության հարցում մեծ դեր ունի ընդդիմության հենց ռադիկալ հատվածը, մասնավորապես այն հատվածը, որոնք կողմ են միայն փողոցային ակցիաների միջոցով հարցերը լուծելուն: Ստեղծելով տարբեր անուններ կրող մի քանի հոգանոց «շարժումներ»՝ այդ մարդիկ իրենց արդեն երևակայում են՝ որպես առանցքային դեմքեր և կարծում, եթե ոչ երկրագունդը, ապա գոնե Հայաստանն ամբողջ ժողովուրդն իրենց շուրջն է պտտվում: Եվ հոգ չէ, որ նրանց «մանրահավաքներին» երբեմն նույնիսկ 10 մարդ էլ չի գալիս, միևնույն է՝ նրանք վստահ են, որ ժողովուրդն իրենց հետ է, իսկ այն ընդդիմադիրները, որոնք կառուցողական մոտեցում են ցուցաբերում՝ զբաղված են ժողովրդին մոլորեցնելով, օրինակ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացողները և մինչև անգամ՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղիկներ դնողները, որոնք նույնիսկ վիրավորական համեմատության են արժանանում:
Այսպիսի անառողջ մթնոլորտում ամեն անգամ ընդդիմության միասնականությունից խոսելը և նման խոստումներ տալը ես ընդամենը դեմագոգիա եմ համարում: Հայաստանում միասնական ընդդիմությունը միֆ է, իսկ նման ծրագրեր կազմելը կամ ժողովրդին իսկապես մոլորեցնելու փորձ է, կամ էլ՝ միամտության արդյունք և ժամանակի անիմաստ վատնում: Դրա փոխարեն ավելի լավ է՝ յուրաքանչյուր կուսակցություն պատշաճ կերպով նախապատրաստվի խորհրդարանական ընտրություններին, որոնք արդեն հայտնի է, թե երբ են լինելու՝ 2017-ի ապրիլի սկզբին:
Կարեն Վարդանյան