Հայաստանում ընդդիմությունն ուժեղ չէ և չի կարող երկրում որևէ բան փոխել: Մարտի 31-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Այն, որ խորհրդարանում 4 քաղաքական ուժեր մաս չեն կազմում իշխանությանը, խոսում է այն մասին, որ Հայաստանում ֆորմալ առումով ընդդիմություն կա, սակայն այն բավականաչափ ուժեղ չէ՝ փոփոխություններ կատարելու համար»,- նշեց նա:

 

Քաղաքագետի խոսքով' ոչ իշխանական ուժերին չի կարող օգնել նույնիսկ միավորումը, քանի որ այդպիսով նրանք, միևնույն է, խորհրդարանում զիջելու են քաղաքական մեծամասնությանը, ինչը նշանակում է, որ կրկին ոչինչ չեն կարող փոխել:

 

Ընդդիմությունը չի կարող հաջողության հասնել փողոցային պայքարի' ցույցերի միջոցով: Սերգեյ Մինասյանի խոսքով' Հայաստանում ներկա պահին սոցիալ-տնտեսական վիճակը բավականին ծանր է, իսկ ընդդիմության կառուցվածքային թուլությունը թույլ չի տա նրան հաջողության հասնել փողոցային պայքարի եղանակով: