armnoc.am  Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտին է մոտենում Դևիսի գավաթի խաղարկությունը:

Հայաստանի ընտրանին հերթական խաղում մրցում էր Ալբանիայի թիմի հետ: Միքայել Խաչատրյանը 6:3, 6:0 հաշվով հաղթեց Էրբեր Սուլստարովային, այնուհետ Միքայել Ավետիսյանը երեք սեթում՝ 6:3, 3:6, 2:6 հաշվով պարտվեց Ֆլավիո Դեսին: Իսկ ահա զուգախաղում Ավետիսյան-Խաչատրյան զույգը 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց Դես-Սուպեջա զույգին:

Դևիսի գավաթի նախորդ երկու խաղերում հավաքականը զիջել էր Մակեդոնիայի և Իռլանդիայի թիմերին: Այժմ հավաքականը կպայքարի 9-ից 12-րդ տեղերի համար: