awf.am  Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մինչ այժմ դոպինգ ստուգման ենթարկված 200 ծանրորդներից 24-ի պատասխանը նույնպես դրական է եղել: Արգելված դեղամիջոց օգտագործողների թվում են եղել նաև Ռուսաստանի և Ղազախստանի չորսական ծանրորդներ: Իսկ դա նշանակում է, որ այս տարվա աշխարհի առաջնությունում 8-րդ տեղը գրաված և երկու տարիների արդյունքներով 5 օլիմպիական վարկանիշ ձեռք բերած Հայաստանի տղամարդկանց ընտրանին հնարավոր է առաջադիմել և հավակնել 6 ուղեգրի: Այս փաստը իհարկե կհաստատվի այն դեպքում, որ նշված մարզիկների արյան մեջ հայտնաբերված Ա փոձանմուշի դրական պատասխանը հաստատվի նաև Բ փորձանմուշի ստուգման ժամանակ, ինչը գրեթե միշտ նույնն է լինում: Թիմային հաջողությունից զատ շատ ուրախացնող է նաև այն փաստը, որ գերծանր քաշային Եվգենի Լովչևն ու 77 կգ քաշային կարգում հանդես եկած Կիմ Ուն Գուկը նույնպես հայտնվել են կարգազանցների ցուցակում, իսկ դա նշանակում է, որ +105 և մինչև 77 կգ քաշային կարգերում հանդես եկած Գոռ Մինասյանին և Անդրանիկ Կարապետյանին կհանձնվի ազնվորեն վաստակած երկամարտի բրոնզե մեդալները: Այս մասին տեղեկացնում է awf.am-ը: