Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված նետաձգության Եվրոպայի Գրան պրիի 1-ին փուլում Հայաստանի տղամարդկանց ընտրանին գրավել է 3-րդ տեղը՝ շրջանցելով Թուրքիայի հավաքականին:
Տղամարդկանց թիմային պայքարում (94 նետաձիգ) հայ նետաձիգներ Վասիլ Շահնազարյանը , Գևորգ Հազարումյանը և Արամայիս Ապրեսյանը 3-4-րդ տեղերի համար պայքարում հաղթելով Թուրքիայի ներկայացուցիչներին՝ արժանացել են բրոնզե մեդալների:
Մրցաշարին մասնակցել են 17 պետությունների 157 նետաձիգներ: Գրան պրիին մասնակցել է նաև Նունե Վասիլյանը, ով 63 աղջիկների մեջ զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը:
Գրան պրին կայացել է ապրիլի 10-17-ը: