Ռուսական պատժամիջոցները և զբոսաշրջիկների արտահոսքը բարդացրել են Թուրքիայի տնտեսության վիճակը, հաղորդում է Bloomberg-ը:

 

 

Ավելի շատ տուժել է բանկային ոլորտը: Չաշխատող վարկերի թիվը գերազանցել է 3%-ը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին հինգ տարվա ընթացքում:

 

 

«Այս միտումը կշարունակվի և ավելի ուժեղանա: Թեև ես չեմ հավատում, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, սակայն ռուսական պատժամիջոցների ազդեցությունը, զբոսաշրջության ոլորտին հասցված հարվածը, ֆինանսավորման աճող ծախսերը և թուլացած արժույթը վնաս են հասցնելու կորպորատիվ սեկտորին»,- մեջբերում է գործակալությունը «Commerzbank»-ի վարկային վերլուծաբան Ապոստոլոս Բանտիսաին:

 

 

Ընդհանուր առմամբ, տարվա սկզբից, Թուրքիայում ժամկետանց վարկերի ծավալը աճել է 514 միլիոն դոլարով: Սա 60%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Եթե պարտքի աճը շարունակվի, ապա դա բացասական ազդեցություն կունենա երկրի բանկային ոլորտի ընդհանուր վիճակի վրա, հաղորդում է Bloomberg-ը: