Այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնությանը պատկանող «Ալեքսանդր Օտրակովսկի» նավը՝ անցնելով Բոսֆորի նեղուցի միջով, բարձրացրել է թուրքական դրոշը՝ հետևելով նավատորմի էթիկայի կանոններին, փորձագետների կոողմից մեկնաբանվել է որպես ժեստ՝ արված ռուս-թուրքական հարաբերությունները մեղմացնելու համար, գրում է թուրքական Milliyet թերթը:

 

 

Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Ալեքսանդր Օտրակովսկի» անունը կրող ռազմանավի աջ կողմում, որը Սև ծովից մտել է Բոսֆոր, ծածանվում էր թուրքական դրոշը: Ըստ փորձագետների, դա ցույց է տալիս, որ լարվածությունը երկու երկրների միջև կսկսի մեղմանալ:

 

 

«Երբ ռազմանավերն անցնում են թուրքական տարածքային ջրերով կամ մտնում են նավահանգիստ, նրանք պարտավոր չեն բարձրացնե համապատասխան երկրի ազգային դրոշը: Եթե այդ քայլը չի արվել սխալմամբ կամ անփութությամբ, ապա այն կարելի է ընկալել որպես ժեստ՝ ուղղված Թուրքիային, կամ որպես բարեկամության նշան: Հատկապես, նեղուցների միջով ռազմանավերի անցման համատեքստում, որոնց կարգավիճակն ամրագրված է Մոնտրյոյի կոնվենցիայում, այն էլ ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերում», - ասել է աշխարհառազմավարության փորձագետ Նեջաթ Թառաքչին: