Գյուղատնտեսության ոլորտի առաջատար կին ֆերմերները մեկ հարկի ներքո էին համախմբվել. առիթը՝ ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմակերպած «Գյուղմթերքի կին հերոս» ազգային ամենամյա մրցանակաբաշխությունն է եղել: Միջոցառման նպատակն է՝ խթանել այն կանանց գործունեությունը, ովքեր գյուղատնտեսության ոլորտում հասել են դրական արդյունքների և նպաստել համայնքների կայուն զարգացմանը։

 

 

«Գյուղմթերքի կին հերոս 2016» կոչմանն արժանանում են հանրապետության բոլոր մարզերի տասը լավագույն կին ֆերմերները: Գյուղատնտեսության ոլորտում կատարած նշանակալից ներդրումների համար «Գյուղմթերքի կին հերոս» է ճանաչվել նաև «Մուլտի Ագրո» գիտարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում: