Ուկրաինական ԶԼՄ-ները շարունակում են շահարկել Ղրիմ թերակղզու թեման: Հիմնականում նրանք հրապարակում են օդիոզ քաղաքական գործիչների ու փորձագետների կարծիքները, սակայն երբեմն հանդիպում են նաև ավելի նորարար մոտեցումներ:
Օրինակ, «Пресса Украины» կայքը հրապարակել է ոմն Օդեսայի աստղագետ Վլադ Ռոսի կարծիքը: Նա «տեսնում» է, որ Ղրիմում պատերազմ է սկսվելու, որի արդյունքում թերակղզին՝ կղզի կդառնա ու կանցնի Թուրքիայի ձեռքը: Սակայն, իր համոզմունքներում Ռոսը մինչև վերջ վստահ չէ: Նա կանխատեսել է Ղրիմի անկախությունն ու Հյուսիսային Կիպրոսի ճկատագիրը նույնպես:
«Ես միշտ ասել եմ, որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի մոտ: Կամ այն որոշ ժամանակով անկախ կդառնա, կամ էլ Հյուսիսային Կիպրոսի պես տարածք կլինի», - ասել է Ռոսը:
«Այնտեղ պատերազմ կլինի, այս մասին խոսում են հին մարգարեությունները: Ղրիմը կղզի կդառնա»,- շարունակեց նա իր եզրակացությունները:
Ղրիմը թուրքական կդառնա 21-րդ դարի վերջ՝ համոզված է աստղագետը: Թե ինչ վիճակով են նրա մոտ ապագայի վերաբերյալ տվյալ տեսլականները հայտնվել, «փորձագետը» չի պարզաբանել: