Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը Ծիծեռնակաբերդի բարձրունքում ահազանգ հնչեցրեց, որ այսօր էլ Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը՝ կոտորելով քրդերին. «Քուրդ ժողովուրդն այսօր էլ ցեղասպանվում է, և ես կոչ եմ անում Թուրքիային՝ վերջ տալ ցեղասպանությանը: Մեր քաղաքները քանդում են, մեզ խոշտանգում են, մեր քրդերը դատապարտված են, գտնվում են բանտերում, ուստի կոչ ենք անում միջազգային հանրությանը' բռնե՛ք Թուրքիայի արնախում ձեռքը»:

 

Հասանովի խոսքով՝ քրդական համայնքն այսօր Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցում 102 տարի առաջ Թուրքիայի կողմից կոտրված 1,5 միլիոն հայերի հիշատակին և կոչ է անում ամբողջ աշխարհին՝ դատապարտել Թուրքիայի այդ գործելաոճը: