ArmLur.am–ին տեղեկություններ են հասել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ավտոկայանում արտակարգ իրավիճակ է: Բանն այն է, որ Վարդենիս-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսները չեն աշխատում, իսկ պատճառը, մեզ հասած հավաստի տեղեկություններով, քաղաքում ստեղծված անկառավարելի վիճակն է, որը դարձել է բնակիչների վրդովմունքի պատճառ:

 

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ քաղաքում մեծ ճանաչում ձեռք բերած Խչեյանները և ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթևեկությանը: Իսկ պատճառը ոչ ավել, ոչ պակաս նրանց մերձավորներից մեկի ծեծն է: Ասել է, թե երթուղին սպասարկող, այսպես կոչված, գծի տիրոջ՝ հայտնի Բոգոյի և Վարդենիսում հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդու՝ Արման Խչեյան Արման Խչեյանի միջև միջադեպ է տեղի ունեցել:

 

12476632_1145448862161830_2024849471_o

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում