Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հարյուրավոր ցուցարարներ մասնակցել են դեպի դեսպանատուն երթին, որի մոտ այրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի դիմանկարները: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Ակցիային մասնակցել են Բուլղարիայում սիրիացի քաղաքացիների ասոցիացիայի մասնակիցները: Ցուցարարները պաստառներ են նկարել, որոնց վրա պատկերված էր Թուրքիայի և ահաբեկիչների միջև կապը:
Մարդիկ վանկարկում էին. «Թուրքիան անհավատարիմ, անկանխատեսելի և վտանգավոր հարևան է»:
Ցուցարարները կոչ էին անում «դադարեցնել թուրքական ագրեսիան»: