Ինդիանա Ուելսի կիսաեզրափակչում միմյանց կհանդիպեն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը:
Քառորդ եզրափակչում սերբ թենիսիստը 7:6 (7:2), 7:6 (7:2) հաշվով առավելության է հասել Ժո Ուիլֆրիդ Ցոնգայի նկատմամբ, իսկ Նադալը պարտության է մատնել Կեի Նիսիկորիին: