Միլիարդատեր և ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկի՝ Դոնալդ Թրամփի քույրն սպառնալիքներով նամակ է ստացել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:

 

Մերիեն Թրամփ Բերրին բնակվում է Ֆիլադելֆիայում, որտեղ դատավոր է աշխատում վերաքննիչ դատարանում:

 

Հետաքննությունների համերկրային բյուրոյի աշխատակիցները հայտնել են, որ իրենք նախազգուշացվել են պատահածի մասին և այս գործով սերտորեն համագործակցում են հատուկ ծառայությունների, ինչպես նաև մարշալների ծառայության հետ:

 

Անցյալ շաբաթ քաղաքական գործչի 32-ամյա որդի Էրիկ Թրամփը, որը բնակվում է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգու շրջանի էլիտար բնակելի համալիրում, ստացել է կասկածելի նամակ՝ սպիտակ փոշիով: Շատ չանցած ոստիկանությունը հայտնել է, որ փոշու մեջ թունավոր նյութ չկա:

 

Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները, ինչպես նաև միլարդատերն ինքը, առայժմ չեն մեկնաբանել պատահածը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: