Բրյուսելի մետրոպոլիտենի Շուման կայարանում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Euronews հեռուստաալիքը:

 

Ինչպես հաղորդում է «Բելգա» գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել Շուման կայարանում, որին կից գտնվում են Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ խորհրդի շենքերը:

 

Հիշեցնենք՝ քիչ առաջ պայթյուն էր որոտացել Բրյուսելի մետրոպոլիտենի Մալբեկկայարանում: