Մեկօրյա դադարից հետո այսօր կվերսկսվի շախմատի հավակնորդների մրցաշարը:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Վեսելին Տոպալովը:

9 տուրից հետո Արոնյանը 5 միավորով երրորդ տեղում է, Տոպալովն ունի 3 միավոր և վերջին հորիզոնականում է: Առաջատարները Կարյակինն ու Անանդն են՝ 5.5 միավորով: