Հանրապետական մարզադաշտում ավարտվեց Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: Խաղը նշանավորվեց մի քանի կարևոր իրադարձություններով' այն դարձավ լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկիի հրաժեշտի խաղը:
Տարիներ շարունակ ազգային ընտրանու դարպասը պաշտպանած դարպասապահին հանդիսականները ճանապարհեցին մեծ ջերմությամբ ու շուքով, հոտնկայս ու շնորհակալություն հայտնելով: Բերեզովսկիին մեքենա և ֆուտբոլիստի նկարը նվիրեց ՀՖՖ նախագահը: Հյակական ֆուտբոլում իր ունեցած վաստակի համար դարպասապահին պարգևատրեց նաև Երևանի քաղաքապետը' ոսկե մեդալով: Իր նորամուտ ազգային ընտրանիում նշեց գլխավոր մարզիչ Վարուժան Սուքասիանը: Այս ամենը խաղից դուրս էր:
Խաղադաշտում իր նորամուտը ազգային ընտրանիում նշեց ֆուտբոլիստ Գեղամ Ղադիմյանը: Առանց միջադեպերի հանդիպումը, սակայն, չընթացավ: Խաղի 74-րդ րոպեին երկրպագուներից մեկը ճայթրուկը ձեռքին ներխուժեց խաղադաշտ, ում ոստիկանները դուրս բերեցին:
Հանդիպման ամբողջ ընթացքում, չնայած իր ակտիվությանը' մեր ընտրանուն չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Հանդիպումն ավարտվեց առանց գոլերի: