Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության ոլորտի համար կարևոր իրադարձություն պետք է համարել «Ինքնավար բաց ձկնարտադրական միության» ստեղծման մասին որոշումը: Կառույցը կղեկավարի Անդրանիկ Նիկողոսյանը, ով հսկայական ներդրում ունի ՌԴ տնտեսության զարգացման գործում:
Ներկայումս Անդրանիկ Նիկողոսյանը «Ցարսկոյե օզերո» («Царское озеро») և «Տրի ժելանիյա» («Три желания») ընկերությունների հիմնադիրն ու ղեկավարն է: Պարոն Նիկողոսյանը ղեկավարում է նաև Մոսկվայի և Տուլայի շրջաններում ընթացող ճանապարհների լայնամասշտաբ շինարարությունը:
Ձկնաբուծության և ձկնարտադրության զարգացման ծրագիրը' որպես ՌԴ ներքին շուկայի տնտեսական հիմնական բաղկացուցիչ, աջակցություն է ստացել գուբերնատորի աշխատակազմի կողմից:
Կառույցի նպատակային կազմավորումը իրականացվել է ՌԴ նախագահի կողմից ստեղծված' «Ներմուծվող ապրանքների փոխարինման» ծրագրի շրջանակներում, ինչը հնարավորություն է տալիս ավելացնել հարկային վճարումները և ստեղծել նոր աշխատատեղեր:
«Ինքնավար բաց ձկնարտադրական միության» ստեղծոֆմը կարող է դառնալ նոր խթան' ՌԴ ներքին շուկայում ձկնարդյունաբերության ոլորտի ողջ տեխնոլոգիական շղթայի ամրապնդման, ինչպես նաև համաշխարհային շուկայում նոր հարաբերությունների հաստատման համար: