Թուրքիայում կանայք կարող են կամավոր հիմունքներով զինծառայություն անցնել:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Վաթան» թերթը, ասվում է Թուրքիայի պաշտպանության և Գլխավոր շտաբի բարեփոխումների փաթեթում:

 

Կանանց համար նախատեսվում է, տղամարդկանց համեմատ, ավելի կարճ ժամկետով զինծառայություն: Այդ ժամանակաընթացքում կանանց համար նախատեսվում է անցկացնել նաև զինավարժանքներ:

 

Կանայք կամավոր զինծառայություն ներկայում կարող են անցնել Ավստրիայում, Դանիայում, Ֆինլյանդիայում, Շվեյցարիայում, Լիտվայում և Հունաստանում: 2015 թվականին Նորվեգիան օրենք է ընդունել կանանց պարտադիր զինծառայություն անցնելու մասին: Իսրայելում կանայք օրենքով պետք է 2 տարի ժամկետով զինծառայություն անցնեն: