Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի Ստամբուլից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը Սուրբ Զատկի տոնի կապակությամբ բյուջետային հանձնաժողովի քննարկումից առաջ պատգամավորներին ներկած հավկիթներ է բաժանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռեպորտաժ է պատրաստել TGRT հեռուստաընկերությունը:

 

Պատգամավորները քննարկումից առաջ սկսել են հավկիթները «կռվեցնել»: Արդյունքում հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներից մեկը, ում Գարո Փայլանը «պարգևատրել է» Զատկի թխվածքով:

 

Պատգամավորներից բացի, Փայլանը ներկած հավկիթ է տվել նաև Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մաիր Ունալին: