Հայտնի քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին հանդես է եկել հայտարարությամբ, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պետք է լրացնի ռազմական դոկտրինը, ըստ որի Հյուսիսատլանտյան դաշինքը պարտավորվում է միջուկային հարված հասցնել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը՝ նրա երաշխավորված ոչնչացման նպատակով, այն դեպքում, եթե Մոսկվան ներխուժի պետության տարածք, որը ռազմական բլոկի անդամ է:

 

 

Այս հայտարարությունը քաղաքագետն արել է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Վլադիմիր Պուտինի վարչակարգի կողմից միջուկային շանտաժի վերաբերյալ՝ Արևմուտքի ներկայիս ռազմավարության ձախողումն է արձանագրել:

 

 

Նշենք, որ ավելի վաղ նմանատիպ միտք է հայտնել Լիտվայի նախկին նախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսը, հաղորդում newsader.com պորտալը: