Ուկրաինայի նախկին նախագահները' Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն, բաց նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում խնդրել են նրան հստակ քայլերով ու գործողություններով ամրապնդել Ուկրաինայի գործող նախագահ Պորոշենկոյի խաղաղ կարգավորման ծրագիրը: Այս մասին հայտնում է interfax-ը:
«Ձեր դրական վերաբերմունքն այդ ծրագրի հանդեպ մենք ընդունել ենք` որպես դրական նշան: Հույս ունենք, որ Ձեր ճիշտ խոսքերը կամրապնդվեն իրավիճակը կայունացնելու հստակ քայլերով: Մեր նախագահության օրոք մենք միշտ էլ համամիտ են եղել մեր ռուս գործընկերների հետ այն հարցում, որ Ուկրաինան պետք է լինի ազատ և անկախ, իսկ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հավասար և եղբայրական, սակայն վերջին ժամանակաշրջանում քաղաքական այս իրադարձություններն սպառնալիքի տակ է դնում ոչ միայն հիմնական սկզբունքները, այլև այն գործոնները, որոնց վրա պահվում է գլոբալ անվտանգությունը»,- ասվում է Ռուսաստանի նախագահին ուղղված նամակում։
Նախկին նախագահները Պուտինին հայտնում են նաև իրենց կարծիքը' Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին՝ նշելով, որ դա «հարված է թիկունքից, որը հասցվել է Ուկրաինային հենց այն ժամանակ, երբ նա անցնում էր քաղաքացիական հակամարտության ողբերգական փորձությունների միջով»,- ասվում է նամակում։