Ուկրաինայի 3 նախկին նախագահները՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. 

 

«Ուկրաինայում խորը քաղաքական ճգնաժամ է սկսվում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ ամբողջ պետության, դրա տարածքային ամբողջականության, անկախության և ինքնավարության համար: Ճգնաժամի գլխավոր պատճառը նոյեմբերի 29-ին Վիլնյուսում ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ կառավարության չհամակարգված աշխատանքն է»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Ի դեպ հայտարարության  տեքստն այսօր հրապարակվել է «Նաշա Ուկրաինա» կուսակցության կայքում, հայտնում է gazeta.ru-ն: