Ուկրաինայի խորհրդարանը դիմել Է ՄԱԿ-ին՝ «Ղրիմի Ինքնավար Հանրապետության իրադրությունը քննարկելու» կոչով: Այս դիմումը պաշտպանել Է 250 պատգամավոր:

 

«Դրա հետ մեկտեղ, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ սահմանված ինքնապաշտպանության իրավունքով (հոդված 51) Ուկրաինան իրեն իրավունք Է վերապահում անհրաժեշտության դեպքում օգնության համար դիմել ցանկացած պետության կամ հավաքական անվտանգության տարածաշրջանային համակարգի՝ իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը վերականգնելու համար»,-նշվում Է փաստաթղթում:

 

«ՄԵր դիմումը հիմք կտա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նստաշրջան անցկացնելու համար»,-Գերագույն ռադայում ասել Է «Բատկիվշչինա» խմբակցության փոխղեկավար, Ուկրաինայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Տարասյուկը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: