Ուկրաինայի Գերագույն ռադան արտահերթ կարգով դադարեցրել է Ղրիմի Գերագույն խորհրդի լիազորությունները: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

Համապատասխան որոշման օգտին է քվեարկել 296 գրանցված պատգամավորից 278-ը. որոշումը գրանցել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:

 

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է պետության ղեկավար Ալեքսանդր Տուրչինովի նախագիծը, որը նախատեսում է Ղրիմի գերագույն խորհրդի լիազորությունների արտահերթ դադարեցման մասին որոշում: