Ուկրաինայի Գերագույն ռադան Պավել Կլիմկինին հաստատել Է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Համապատասխան որոշման օգտին հունիսի 19-ի նիստում քվեարկել Է 335 ժողովրդական պատգամավոր, տեղեկացնում Է «Ուկրինֆորմ»-ը:

 

Նախօրյակին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադային ներկայացրել Էր Պավել Կլիմկինի թեկնածությունը եւ առաջարկել՝ համաձայնություն տալ այդ պաշտոնում նրան նշանակելու մասին:

 

Պավել Անատոլեւիչ Կլիմկինը ծնվել Է 1967 թվականի դեկտեմբերի 25-ին Կուրսկ քաղաքում: 1991 թվականին ավարտել Է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի աերոֆիզիկայի եւ տիեզերական հետազոտությունների ֆակուլտետը:

 

Այժմ Կլիմենկոն Գերմանիայում Ուկրաինայի դեսպանն Է: Նա արտաքին գործերի նախարարության կառույցում աշխատում Է 1993 թվականից: 2008 թվականից ղեկավարել Է եվրաինտեգրացման հարցերի գերատեսչությունը, մասնավորապես, գլխավորել Է Ուկրաինայի եւ Եվրամիության ասոցացման համաձայնագրի պատրաստման բանակցային խումբը: