Թուրքիան ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին: Առաջիկա ժամերին Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է գալու պաշտոնական հայտարարությամբ, հայտնում է РЕН ТВ-ն:

 

Հեռուստաալիքը՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, նշում է, որ Ղարաբաղում ներկայիս սադրանքները պատահական չեն: Մասնավորապես, լրագրողները հիշեցնում են, որ ընթացիկ իրադարձություններից քիչ առաջ անցկացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բացի այդ, թուրք առաջնորդը վերջերս է հայտարարել երկու երկրների միջը համագործակցության վերսկսման մասին: