Պաշտոնական Իրանը հայտարարել է, որ պաշտպանում է Քեսաբի հարցում Թուրքիայի դեմ Դամասկոսի մեղադրանքները: Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը:

 

Հեռուստաալիքը հայտնել է, որ Լաթաքիայի տարածաշրջան թափանցած օտարերկրացի քաղաքացիները կռվում են Բաշար Ասադի վարչակարգի դեմ: Նշվում է, որ Սիրիայի տարածքում Թուրքիայի քաղաքացի մեծ թվով մարտիկներ են սպանվել:

 

Press TV-ն քննադատել է Թուրքիային Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար եւ հայտնել, որ Սիրիայի բանակը Քեսաբի շրջանում մեծ ռազմական գործողություն է պատրաստում: «Սիրիացի պաշտոնյաները հայտնում են, որ Քեսաբը գրաված իսլամիստներին սիրիական բանակի հարձակումներից պաշտպանելու համար Անկարան հատուկ ծրագիր է պատրաստում», -հայտնել է իրանական հեռուստաալիքը:

 

Press TV-ն նաեւ հայտնել է, որ Սիրիայի դեմ ագրեսիայի համար Արեւմուտքը աջակցություն է ցուցաբերում Թուրքիային, Քաթարին եւ Սաուդյան Արաբիային: