Ազգային ժողովի պատգամավոր, միջազգային քրեական իրավունքի մասնագետ Էդմոն Մարուքյանը քառօրյայի ընթացքում հայտարարեց, որ պատերազմական հանցագործություն է տեղի ունենում և դրանք հարկ կա մանրամասն և պատշաճ փաստաթղթավորելու, միջազգային ատյաններում գործ հարուցելու, հայց սկսելու Ադրբեջանի դեմ:

 

Պատգամավորը նշեց, որ դրա տարբերակը կա, և իրավաբանների խմբերով կարելի է մտածել:

 

«Ես կարծում եմ՝ հայտարարությունները դիվանագիտական մակարդակում պետք է նաև գործի վերածել, և մենք մեր գործերն այդ դաշտում կարող ենք իրականացնել լավագույնս»:

 

Պատգամավորը կոչ արեց մասնագետներին համախմբվել Ադրբեջանի դեմ միջազգային քրեական դատարանում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով կամ այլ ձևերով միջազգային ատյաններում քրեական գործ հարուցելու համար: