Վիեննայում Պաղեստինի դեսպան Սալահ Աբդել Շաֆին ասել է, որ Պաղեստինը դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) Գազայում Իսրայելի գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նրա խոսքով՝ պաղեստինյան կողմը կարծում է, որ հանցագործությունները չպետք է անպատիժ մնան, և Իսրայելը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Այդ կապակցությամբ Պաղեստինը դիմում է ներկայացրել Միջազգային քրեական դատարան։
Նա պարզաբանել է, որ բողոքները դատարան ուղարկվել են մոտ երեք շաբաթ առաջ։
Դիվանագետը հավելել է, որ ՄՔԴ-ի գլխավոր դատախազն այցելել է տարածաշրջան և ասել, որ ՀԱՄԱՍ-ը «հնարավոր է, հոկտեմբերի 7-ին ռազմական հանցագործություններ կատարած լինի, բայց Իսրայելը նույնպես կատարել է»:
Աբդել Շաֆին ընդգծել է, որ պաղեստինյան կողմը կարծում է, որ ամեն ինչ պետք է հետաքննվի, և բոլոր նրանք, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել, պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ ազգությունից։