Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիայի անթույլատրելիության հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալե նտինա Մատվիենկոն:
«Կարծում եմ, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը հակամարտության, մարտական գործողությունների ցանկացած էսկալացիայի անթույլատրելիության հարցում»,- ասել է նա:
Մատվիենկոյի խոսքով՝ ներկայումս անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել բոլոր գնդակոծումները, ուժային գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանը բոլոր գերատեսչությունների գծով կշարունակի ջանքերը հակամարտության հետագա սաստկացում թույլ չտալու և խաղաղ բանակցությունների վերսկսման համար:
Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորումը միշտ էլ եղել է Ռուսաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում: «Եվ մենք, իհարկե, խիստ անհանգստացած ենք այդ հակամարտության լարվածության աճից»,- նշել է Մատվիենկոն: «Ռուսաստանը մշտապես եռակողմ ձևաչափի շրջանակներում, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հանդես էր գալիս հօգուտ այն բանի, որ այդ խնդիրը լուծվի միայն խաղաղ քաղաքական ճանապարհով: Ուժային լուծում այստեղ չկա»,- ավելել է սենատորը», հաղորդել է ՏԱՍՍ-ը