Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Երեւանին եւ Բաքվին կոչ է արել ձեռնպահ մնալ չմտածված գործողություններից: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա գրել է «Вконтакте» սոցիալական ցանցում:

 

«Դիտարկեցինք մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունների վերսկսման հարցը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված խնդիրները, քննարկեցինք Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ՝ հաշվի առնելով այս հանրապետությունների սահմանին շարունակվող սրումը: Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից»,- ասված է հաղորդագրության մեջ: