Ադրբեջանական կողմը, խախտելով միջազգային հումանիտար բոլոր նորմերը, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը եւ իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին: Ապրիլի 4-ին հակառակորդը ռմբակոծել է մի խումբ լրագրողների տեղափոխող մեքենաները:

 

 

Հակառակորդը թիրախ է ընտրել Մատաղիսի դիրքերից վերադարձող լրագրողների մեքենաները, որոնցից մեկում եղել է նաեւ News.am-ի հատուկ թղթակիցը: Վերջինիս խոսքով, ադրբեջանական արկը ընկել է մեքենաներից 20-30 մետր հեռավորության վրա: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

 

«Վերադառնում էինք Մատաղիսից: Ամբողջ ընթացքում նորմալ էր, վերադառնալիս, սակայն, հակառակորդը թիրախ էր ընտրել մեր մեքենաները: Միայն Պաշտպանության բանակի շնորհիվ կարողացանք առաջ շարժվել»,- նշել է կայքի թղթակիցը: