Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը.
''Ինչպես և բոլոր անցած ընտրություններում, իշխող կուսակցությունը նորից բաժանում է ընտրակաշառք և կիրառում է հարկադրանք քաղաքացիների նկատմամբ' իր օգտին քվեարկելու համար:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար առաջարկում են բավական մեծ գումար: Իշխող կուսակցությունը փորձում է մոտ 5 մլրդ դրամով գնել Հայաստանի քաղաքական ապագան: Միջազգային դիտորդներն իրենց ուսերին կվերցնեն շատ մեծ բարոյական և քաղաքական պատասխանատվություն, եթե պնդեն, ինչպես արեցին 2008թ., որ ընտրությունների անցկացման գործընթացը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Նման գնահատականը մեծ սեպ կխրի հայ ժողովրդի և եվրոպական ժողովուրդների ընտանիքի միջև:
Դա թյուր տպավորություն կստեղծի մեր հանրության մեջ, որ եվրոպական քաղաքական ուժերը ևս գալիս են իշխանության' ընտրություններում ընտրողների նկատմամբ հարկադրանքի կիրառման և ընտրակաշառքի միջոցով, ինչպես Հայաստանում: Մենք գտնում ենք, որ փետրվարի 18-ի քվեարկության արդյունքները չեն արտահայտի հանրության կամքը: Ուստի, այդ օրը ԿԸՀ-ի կողմից հաղթող ճանաչված թեկնածուն իրավասու չի լինի ներկայացնել Հայաստանը միջազգային և ներքին հարաբերություններում:
Մենք զգուշացնում ենք բոլոր պետություններին, որ ոչ լեգիտիմ ճանապարհով ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից կատարված հայտարարությունները և կնքված միջազգային փաստաթղթերը հետագայում, երբ Հայաստանում կհաստատվի իրական ժողովրդավարություն, որևէ իրավական ուժ չեն ունենալու Հայաստանի համար: Մենք նաև տեղեկացնում ենք ՀՀ քաղաքացիներին, որ այդ անձի կողմից հետագայում ընդունված կամ հաստատված իրավական ակտերն առոչինչ են իրենց ընդունման պահից:
Մենք ընտրություններից հետո կամփոփենք այս շրջանի գործողությունները և քաղաքացիական շարժման միջոցով քաղաքական նոր գործընթացի սկիզբ կդնենք Հայաստանում: Մենք համոզված ենք, որ Հայաստանում համընդհանուր քաղաքացիական անհնազանդության միջոցով քաղաքացիները հաղթանակ կտանեն քրեաօլիգարխիկ համակարգի դեմ և վերջնական ժողովրդավարություն կհաստատեն երկրում'':
Իշխող կուսակցությունը փորձում է մոտ 5 մլրդ դրամով գնել Հայաստանի ապագան
23:53 - 16.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
10/02/13 20:02
Պ.Հայրիկյանի, Հ.Բագրատյանի և Ր.Հովհաննիսյանի միավորվելը չի փոխի Անդրիաս Ղուկասյանի դիրքորոշումը
10/02/13 01:20
Հացադուլը կարող է հանգեցնել մահվան, «չոր» հացադուլի դեպքում կարելի է դիմանալ մինչեւ 20 օր, «թացի» դեպքում` 30 օր
06/02/13 23:20
Եթե Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը վատանա, բժիշկները համապատասխան օգնություն կցուցաբերեն
29/01/13 13:58
Մենք պարտավոր ենք ընտրել թե ինչպիսի երկրում ենք ուզում ապրել և ինչ առաքինություն ունենք
19/01/13 22:58
Անդրիաս Ղուկասյանը «Ֆլամինգո-Արտ Լողափի» փայատեր է
17/01/13 00:07
Հացադուլի պատրաստվող նախագահի թեկնածուի նյարդերը տեղի տվեցին
14/08/20 12:27
Եթե ռադիոակտիվ Ամուլսարը սկսի օգտագործվել՝ ժողովրդին մեծ վտանգներ կսպառնա․ Անդրիաս Ղուկասյան
02/07/18 21:26
Մենք պատրաստ ենք համագործակցության. Անդրիաս Ղուկասյան
30/05/18 09:08
«Ժամանակ». Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն կստեղծի
12/11/13 16:00
Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը դավադրություն է ժողովրդի դեմ. Անդրիաս Ղուկասյան (տեսանյութ)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան