Քարվաճառում երկու զինծառայողների մահվան դեպքի առնչությամբ տարվում է ծառայողական քննություն: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:

 

 

«Քարվաճառի դեպքով կարող եմ ասել հետևյալը: Տարվում է ծառայողական քննություն, դեպքին վերջնական որակավորում տալ կարելի է այն ավարտելուց հետո: Մենք այս զոհերը դեռևս չենք կարող ներկայացնել որպես մարտական կորուստ»,- նշել է գնդապետը:

 

 

Քարվաճառում զոհված զինծառայողներն են 1997թ. ծնված Սուրեն Արթուրի Արամյանը (Արտաշատի ԶԿ) և 1997թ. ծնված Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը (Արտաշատի ԶԿ):