ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը ներգրավված է ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ Ադրբեջանի հետ զինված հակամարտությունը հակաահաբեկչական պայքար է: Այս մասին ИА REGNUM-ի մամուլի կենտրոնում նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված է Մոսկվայում Արցախի օրերին:

 

 

«Ես համոզված եմ, որ հատկապես զինված ձևով Ադրբեջանին մեր զինված դիմադրությունը՝ նույնպես դիմադրություն է ահաբեկչությանը»,- ասել է ԼՂՀ նախագահը:

 

 

Հավելենք, որ իր ելույթում Բակո Սահակյանը նաև հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել: Մասնավորապես, նա նշել է, որ այն բանից հետո, երբ լիարժեք շահագործման կհանձնվի Ստեփանակերտի օդանավակայանը, այն կարող է օգտագործվել հակաահաբեկչական գործողություններում: