ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել ИА REGNUM կայքի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովին:
-Հարգելի Բակո Սահակյան, ՀՀ-ի նոր իշխանությունները հայտարարել են, որ հարկավոր է հետագայում զարգացնել և ամրապնդել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները: Ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում այս ուղղությամբ:
-Հայ-ռուսական հարաբերությունները գալիս են շատ հեռուներից, թե տնտեսական, թե մշակութային, թե այլ հարցերի շուրջ: Շատ լուրջ ռեզերվներ կան, որոնք կուտակվել են երկար տարիների ընթացքում և շատ կարևոր են Հայաստանի և հայ ժողովրդի համար: Կան շատ օբյեկտիվ տարբերակներ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ամրապնդելու և ավելի լայնամասշտաբ դարձնելու համար, սակայն ամենակարևորներից է, Ռուսաստանի հայ համայնքը, որը շատ լուրջ դեր է կատարում երկու երկրների ընկերական հարաբերություններ ունենալու համար:
-Ինչպե՞ս են հիմա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունները, հնարավո՞ր է ստորագրվի ռազմական պայմանագիր:
-Մենք մի մասն ենք մի հայրենիքի և Հայաստանի Հանրապետությունն իր կարևոր փաստաթղթերի մեջ նշել է, որ երաշխիք է հանդիսանում Արցախի համար:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրի լուծման համար անհրաժեշտ է, որ լինի բանակցող կողմերից մեկը լինի Ստեփանակերտը և մասնակցի կարգավորման շուրջ բանակցություններին Մինսկի ԵԱՀԿ-ում. պատրաս՞տ է Ստեփանակերտը արդյոք նման ընթացքին:
-Առանց մեր մասնակցության, որպես լիիրավ կողմ, Ղարաբաղա-ադրբեջանական խնդիրը կարգավորելը անհնար է, դա ընդունում են նաև միջազգային միջնորդները, օրինակ Մինսկի ԵԱՀԿ-ի համանախագահը:
-Մե՞ծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կհարձակվի Ղարաբաղի վրա:
-Հարձակման հավանականությունը բացառել չի կարելի, դրա վառ ապացույցն է ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմը խախտելը:
Մենք շարունակում ենք մնալ հարցի խաղաղ կարգավորման տարբերակին կողմ և հասկանում ենք, որ դրա համար պետք է լինենք միշտ ուժեղ, միասնական, հավատքով, փորձված և վստահելի ընկերների հետ միասին»: