Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Հայաստանի Հանրապետություն: «Զվարթնոց» օդանավակայանում իր ռուս գործընկերոջը դիմավորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Դիմավորումը կատարվեց պաշտոնական այցի արարողակարգով, հնչեցին երկու երկրների օրհներգերը:
Այցի շրջանակում նախատեսվում են ՌԴ կառավարության նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: