Բելգիայի իրավապահ մարմիններն ապրիլի 7-ին Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչական գործողության երրորդ մասնակցի հետախուզում են հայտարարել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
Բելգիայի համերկրային դատախազությունը հայտարարել Է, որ իրեն հաջողվել Է վերականգնել ահաբեկչության երրորդ մասնակցի հավանական երթուղին, որով նա անցել Է այն բանից հետո, երբ լքել Է հանցագործության վայրը:
Բելգիայի մայրաքաղաքում մի շարք ահաբեկչական գործողություններ են կատարվել մարտի 22-ի առավոտյան: Մահապարտ ահաբեկիչները երկու պայթյուն են իրականացրել Բրյուսելի օդանավակայանի թռիչքասրահում: Եվս մեկ ահաբեկչական գործողություն տեղի Է ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում: Օդանավակայանում ահաբեկչությունն իրականացրած խմբի երրորդ մասնակիցը թռիչքասրահը լքել Է նախքան պայթյունները: Նա հայտնվել Է տեսադիտարկման խցիկների կադրերում:
Նախնական տեղեկատության համաձայն՝ երեք պայթյունների հետեւանքով զոհվել Է 32 մարդ, եւս 300 հոգի վերքեր են ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: