WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Խիլբերտո Մարտինեսի դեմ կայանալիք մրցաշարից առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է.
«Ես արդեն 36 տարեկան եմ, շատ փորձ ունեմ, այնպես որ՝ պատրաստ եմ: Արդեն եղել եմ բարձունքում, ունեցել եմ իմ հաջողություններն ու անկումները: Ցանկացած մարտիկ, ով կարողանում է դառնալ չեմպիոնական տիտղոսի պարտադիր հավակնորդ, պետք է լինի բավականին լավը: Չեմ թերագնահատի նրան: Գիտեմ, որ պետք է կատարյալ մարզավիճակում գտնվեմ և դրա հետ մեկտեղ լավ մարտ անցկացնեմ: Հենց դա են սպասում հանդիսականները»:
Հիշեցնենք, որ մարտը կայանալու է ապրիլի 9-ին Լաս Վեգասում: