Այսօր Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլաh Ալի Համենեին հայտարարել է, որ Իսլամական հանրապետությունը մտադրված չէ միջուկային զենք ստեղծել: «Մենք կարծում ենք, որ միջուկային զենքը պետք է ընդհանրապես վերացնել Երկիր մոլորակի երեսից: Մենք ևս մտադրված չենք միջուկային զենք ստեղծել, սակայն եթե մենք որոշեինք միջուկային զենք ունենալ, ապա ոչ մի ուժ մեզ չէր կարողանա կանգնեցնել»,- հավելել է Համենեին:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Թեհրանում ավարտվեց Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (МАГАТЭ) և իրանական պատվիրակության միջև բանակցությունները: Բանակցություններից հետո «Ֆարս» տեղեկատվական գործակալությունը հայտարարել է, որ կողմերին հաջողվել է մի շարք իրանական միջուկային օբյեկտներում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ համաձայնության գալ: Սակայն, թե կոնկրետ ինչ հարցերով են կողմերը համաձայնության եկել և թե երբ ու որտեղ կկայանա բանակցությունների հաջորդ փուլը, ոչ մեկը չի ասում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ, մի շարք Արևմտյան երկրներ և Իսրայելը մեղադրում են Իրանին միջուկային զենքի մշակման մեջ:
Տաթև Ֆռանգյան