Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանից Բաքու է ժամանել՝ շարունակելով Արևմուտքից խլել հարևաններին զսպելու նախաձեռնությունը, սակայն բախվել է Հայաստանի քննադատության հետ, որը տարածաշրջանում Կրեմլի հիմնական հենակետն է: Այդ մասին բրիտանական «Reuters»-ում հրապարակված հոդվածում գրում է Դենիս Դյոմկինը:
Կրեմլը նշել է, որ մտադի է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ առաջատար դեր խաղալ: Լարվածությունը տասնյակ կյանքեր է խլել և Հարավային Կովկասում լայնամասշտաբ պատերազմի վախի տեղիք է տվել:
Մոսկվան ընդգծել է, որ այս հետխորհրդային տարածության մասը որպես իր շահերի գոտի է դիտարկում:
«Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից ոչ պակաս շահագրգռված է այդ տարածաշրջանում՝ մեր տարածաշրջանում խաղաղությամբ», - ասել է Մեդվեդևը լրագրողներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքներով:
Մեդվեդևը Ալիևին է փոխանցել «Վլադիմիր Պուտինի ողջույնները և բարեմաղթանքները», իսկ զրույցի ընթացքում սեղանի վրա երկու հաստ թղթապանակներ դրել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղության կոչ է արել կողմերին և տարածաշրջան է ուղարկել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և կառավարության ղեկավարին: Երևանում Մեդվեդևը խոստացել է, որ Ռուսաստանը մտադիր է «օգտագործել ազդեցությունը»՝ կարգավորման համար, և «ամենակարևորն» է անվանել՝ թույլ չտալ, որպեսզի «հակամարտությունը անցնի տաք փուլի, քանի որ դա կարող է առավել ողբերգական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար»:
Սակայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել զգալի քանակությամբ զենք, որն օգտագործվում է ցամաքային հակամարտությունում:
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով տնտեսական համագործակցության հարցերով ռուս-ադրբեջանական հանձնաժողովի համանախագահն է՝ Երևանի դժգոհությունը մեկնաբանելու խնդրանքին և այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, ասել է. «Ամեն ինչ պայմանագրով է համաձայնեցված»: Նա մանրամասներ չի տվել:
«Զինադադարի մասին համաձայնագիրը՝ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հալեցման հիմք է», - ասել է Ռուսաստանի վարչապետը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը «գնահատում է հարաբերությունները» հարևանների հետ, իսկ ռուսական պատվիրակությունը գտնվել է Երևանում և Բաքվում, որպեսզի «բոլոր շփումները համաչափ ձևով զարգանան»: