ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում չկան հրետանու կիրառմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ, իսկ եթե կան հրաձգություններ, ապա դրանք կրում են միայնակ բնույթ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:

 

«Ամեն դեպքում ներկա դրությամբ հայտարարված է հրադադար, այն պահպանվում է։ Եթե կան կրակոցներ, ապա դրանք կրում են միայնակ բնույթ։ Հանուն օբյեկտիվության պետք է խոստովանել, որ դրանք տեղի են ունեցել նաև մինչ այդ։ Սակայն ծանր տեխնիկայի, հրետանու մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան, որոնք կիրառվել են այստեղ»,- ասել է Մեդվեդևը: