Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը երեկ քննարկել են Ղարաբաղում հակամարտության էսկալացիան, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

 

Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է տարածաշրջանում ուժի կիրառման անթույլատրելիության մասին:

 

 

Նալբանդյանն ընդգծել է, որ հակամարտության սրացումը լուրջ վնաս է հասցրել բանակցային գործընթացին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: «Հարկավոր են շտապ քայլեր՝ իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- ասել է նա:

 

 

Լավրովը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության իրավիճակի սրացման հենց սկզբից Ռուսաստանը ջանքեր է գործադրել կրակի դադարեցման ուղղությամբ: «Նա անթույլատրելի է համարել ուժի կիրառումը հակամարտության գոտում՝ կարևորելով հակամարտության գոտում ուժի կրակի դադարեցման մասին պայմանավորվածություններին հետևելը, համապատասխան ջանքերի ստեղծումը ԵԱՀԿ Մինսկի ձևաչափով բանակցությունները շարունակելու համար»,- հայտնում է գործակալությունը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով: