Ծանրամարտի Եվրոպայի առաջնության, կանանց սուպերքաշային մրցապայքարում Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արփինե Դալալյանը ներկայացել է ՀՀ ԶՈւ համազգեստով:
Դալալյանը պոկում վարժությունում բարձրացրեց 93կգ ծանրաձողը և զբաղեցրեց 6-րդ տեղը, հրում վարժությունում մարզուհին գրանցեց 120 արդյունք և երկամարտի 213 արդյունքով A խմբում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: