Ռուսական «Սու-27» կործանիչը Բալթիկ ծովի երկնքում «բռնել է» ԱՄՆ ռազմածովային ուժերիի RC-135 հետախուզական ինքնաթիռին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ Դենի Էրնանդեսը՝ գրում է bbc.com-ը:

 

 

«Ապրիլի 14-ին Բալթիկ ծովի երկնքի միջազգային օդային տարածքում ծրագրային թռիչք իրականացնող ամերիկյան օդուժի RC-135 ինքնաթիռի թռիչքը կասեցվել է ռուսական «Սու-27»-ի կողմից ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ ձևով»,- հայտարարել է Էրնանդեսը:

 

 

Նրա խոսքով՝ ինքնաթիռը նաև անկանոն և ագրեսիվ մանևրեր է իրականացրել:

 

 

«Մեկ օդաչուի ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ գործողությունները կարող են հանգեցնել երկու երկրների միջև լարվածության անտեղի էսկալացիայի»,- ասել է Էրնանդեսը:

 

 

Նշվում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուսական ինքնաթիռը մի քանի օր շարունակ Բալթիկ ծովի միջազգային ջրերում, Պենտագոնի կարծիքով, չափազանց մոտեցել է «Դոնալդ Կուկ» նավին: