Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ապրիլի 20-ին կազմել է 480.58 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.66 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

 

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 546.52 դրամ՝ աճելով 1.23 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 692.28 դրամ է՝ աճելով 1.70 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքն ապրիլի 20-ին կազմել է 7.34 դրամ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 256.8 դրամ, ոսկի՝ 19,397.19 դրամ, պլատին՝ 15,435.55 դրամ։