Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հուլիսի 11-ին կազմել է 476.74 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

 

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 525.84 դրամ՝ իջնելով 1.56 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 614.37 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 3.17 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հուլիսի 11-ին կազմել է 7.43 դրամ, միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ փոփոխության չի ենթարկվել: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 302.26 դրամ, ոսկի՝ 20,757.33 դրամ, պլատին՝ 16,584.4 դրամ։