Սև ծովում արտատարածաշրջանային ուժերի ռազմական ներկայությունը հակասում է 1936թ. ընդունված Մոնտրեի կոնվենցիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակորելով Gazeta.ru-ն, այս մասին ասել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի՝ սևծովյան նավատորմ ստեղծելու նախաձեռնությանը:
«Ես չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը, որովհետև ինչպես Սև ծովը, այնպես էլ նրա շուրջ գտնվող երկրները մշտական են: Մենք գիտենք, որ սևծովյան ուժերից Բուլղարիան, Ռումինիան և Թուրքիան համարվում են ծովային ուժեր, և նրանք ունեն նավատորմեր, որոնք գտնվում են Սև ծովում: Բայց ամենակարևորն այն է, որ Մոնտրեի կոնվենցիան պետք է ամուր մնա: Դա միջազգային ամենաառանցքային փաստաթղթերից մեկն է, որն ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը»,- շեշտել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել միանալ սևծովյան նավատորմ ստեղծելու ՆԱՏՕ-ի նախաձեռնությանը: