Եվ կրկին միջազգային կառույցների մասին, որոնցից շատերին, ցավոք, լուրջ են ընդունում: Բայց որքան մտածում եմ՝ չեմ կարողանում հասկանալ, թե այսուհետ ինչպե՞ս կարելի է լուրջ ընդունել մի կառույցի, որն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ապրիլի 26-ից 27-ին անց է կացնում խաղաղության և տոլեռանտության նվիրված միջոցառում: Հասկացաք, որ խոսքս ՄԱԿ-ի մասին է, իսկ հիմա փորձեք ըմբռնել երևույթը՝ տոլեռանտություն, հանդուրժողականություն... Ադրբեջանում: Իհարկե, դա չեք կարող: Նման բան կարող է միայն ՄԱԿ-ը, որը չեմ զարմանա, եթե մի գեղեցիկ օր էլ Ադրբեջանին ներկայացնի որպես հանդուրժողականության համաշխարհային կենտրոն: Դա բնավ զավեշտալի չի լինի, զավեշտալին այն է, որ մենք մեր շատ խնդիրների լուծումը երբեմն փորձում ենք կապել նաև նմանատիպ կառույցների միջամտության հետ՝ անիմաստ ինքնախաբեությամբ զբաղվելով:
Ի դեպ, ասեմ, որ իրականում բնավ վատ չէր լինի, եթե Ադրբեջանն իսկապես տոլեռանտ երկիր լիներ, ինչպիսին են, օրինակ, Գերմանիան կամ Նորվեգիան: Այդ դեպքում նույնիսկ Ադրբեջանի դեմ պատերազմելու կարիք չէր լինի, քանի որ մեր թշնամին ինքն իրեն կոչնչանար: Այդ դեպքում ցանկացած ոք կարող էր ներգաղթյալի կարգավիճակում հայտնվել այնտեղ և անարգել հանցագործություններ կատարել ու բռնաբարել ադրբեջանցի կանանց: Այդ դեպքում Ադրբեջանում կարող էին հայտնվել նաև տեղական արտադրության «Անդրեաս Բրեյվիկներ», որոնք բողոքելով տելոռանտության դեմ՝ դուրս կգային փողոց և ամեն մեկը 70-80 մարդ կգնդակահարեր՝ արդյունքում հանգրվանելով շքեղ առանձնատանը ոչնչով չզիջող բանտախցում: Լավ կլիներ, իհարկե, բայց իրականում որքան Ադրբեջանն է հեռու հանդուրժողականությունից, այնքան էլ ՄԱԿ-ն է հեռու ազնվությունից և ողջամտությունից:
Կարեն Վարդանյան